ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաստատել է, որ իտալակամ ակումբի ֆուտբոլիստները կարող են համաձայնել աշխատավարձի կրճատման:
Մխիթարյանը հայտնել է, որ վերջնական որոշում դեռ չկա, բայց իրենք պատրաստ են օգնել ակումբին՝ հաղթահարելու կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամը:
«Այո՛, նման խոսակցություններ կան: Հարյուրտոկոսանոց տեղեկավություն դեռ չկա, սակայն մենք պատրաստ ենք հրաժարվել աշխատավարձից, եթե առաջնությունը ժամանակից շուտ ավարտվի»,- ասել է նա: