ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 894-ով՝ հասնելով 41 658-ի, մահացել է ևս 5 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 229 է։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Գրանցվել է կորոնավիրուսի 41 հազար 658 դեպք։ անցկացվել է 526 հազար 559 թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում մահացել է մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող 229 հիվանդ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել»։
Բելառուսում մայիսի 30-ի դրությամբ ապաքինվել և դուրս է գրվել 17 964 հիվանդ։