ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Բելառուսում կորոնավիրուսից բուժվել է Իրանից եկած ուսանողն, ում մոտ հանրապետության տարածքում առաջինն էր հիվանդությունը գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը
Հանրապետության տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման վեց դեպք։
«Բելառուսում բուժվել է առաջին հիվանդն, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Իրանից եկած ուսանողի մոտ գրանցվել է կորոնավիրուսի առաջին բացասական արդյունքը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նշվում է, որ «հենց նա է եղել Բելառուսի Հանրապետությունում առաջին հիվանդը, ում մոտ հիվանդությունն ախտորոշվել էր»։
Նախարարությունից հայտնել են նաև, որ այս պահին հիվանդն իրեն լավ է զգում։