ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Բելառուսը պաշտոնապես հաստատեց կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրը դեպքի հետ կապված մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 27-ին: Վիրուսը հայտնաբերվել էր ուսանողի մոտ, ով նոր էր վերադարձել Իրանից: Կորոնավիրուսի վարակման երկրորդ վարակակիրը կին է, ով իր գործընկերների հետ նոր էր վերադարձել է Իտալիայից: