ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, թե «օրեցօր կրկնապատկվող մահերի և առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»: Գրառումը՝ ստորև.
«Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին, որ մեր երկրում տեղի ունենա առողջապահական, հումանիտար և տնտեսական քաոս:
Երբ ժամանակին ասում էի, որ սահմանափակումները պետք չէ հանել, քանի դեռ կորոնավիրուսի ալիքն իր պիկին չի հասել, պրն. աննախադեպը սովորության համաձայն իր «էշն էր քշում» և հանցավոր համառությամբ վերացնում սահմանափակումները:
Արդյունքում օրական ունենում ենք հարյուրավոր վարակվածներ և մահեր:
Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում:
Այլևս ամեն բան կախված է միայն Աստծուց և մարդկանց զգոնությունից:
Իսկ նրանք, ովքեր փորձում են պատճառաբանել, թե ողջ աշխարհում է իրավիճակն այսպիսին, թող նայեն հարևան Վրաստանին և պատկերը պարզ կլինի. կորոնավիրուսը միանշանակ հնարավոր է հաղթահարե»լ: