ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի հայաստանյան ջանքերին:
«Լայվերով, սելֆիներով և ծառից ծառ թռնելով՝ անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել։
Նիկոլը համավարակի աննախադեպ տարածման մեղքը գցեց «սիրելի հայրենակիցների» գրպանը։
Ասում է՝ հույսներս ժողովրդի պատասխանատվությունն էր, բայց...
Բա հիմա ո՞նց չասես, ա՛յ ընկեր, կարանտինի ժամանակ դու չէի՞ր առանց դիմակների կառավարության նիստ անում ու «դաչայումդ» հանձնարարականներ տալիս պարետին։
Դու պատասխանատվություն ունեցե՞լ ես, որ մի հատ էլ ժողովրդին ես մեղավոր կարգում:
Լայվերով, սելֆիներով ու ծառից ծառ թռնելով՝ կորոնավիրուսի դեմ չեն պայքարում։
Այս խայտառակ իրավիճակի միակ պատասխանատուն դու ես, և քո միակ սխալն այն է, որ դեռ հրաժարական չես տվել», գրել է Շարմազանովը։