ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
«Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-այս մասին 24News-ին հայտնում է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Փաստաբանի փոխանցմամբ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ կտրուկ վատացել էր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը այն աստիճանի, որ կորցրել է գիտակցությունը։
--0-- ԱՀ