ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Երևանի 195-րդ ավագ դպրոցում Արցախի հերոսներին նվիրված ցուցատախտակից հեռացրել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի նկարները: Այդ մասին գրառում է արել Էդուարդ Շարմազանովի օգնական ՀՀԿ-ական Գեղամ Պետրոսյանը։
«Սա Երևանի 195 դպրոցն է, որտեղ եղել են Արցախի բոլոր հերոսների նկարները։ Հիմա այստեղից հանել են 3 հերոսի նկար։ Համոզված եմ, որ բոլորդ էլ գիտեք, թե ում նկարները չկան»,-գրել է Գեղամ Մանուկյանը՝ գլխավոր մեղավոր ու պատասխանատու համարելով օրվա իշխանություններն են։
«Արցախի հորոսների անունները ոսկե տառերով արդեն իսկ գրվել է Հայոց պատմության փառապանծ հաղթանակներ բաժնում։ Ժամանակին էլ՝ շուրջ 70 տարի, Նժդեհն էլ էր արգելված...»,-գրել է Շարմազանովի օգնականը։