ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի՝ հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթա Ակնաղբյուր, Ուխտաձոր համայնքներում:
Համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածք մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած:
Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու արդյունքում:
Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության:
Համայնքներում կասկածվող շրջանակներից թեստավորման նպատակով նմուշառում է իրականացվում:
--0—LՄ