ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ իր մոտ COVID-19-ի հակամարմիններ կան: Այս մասին հայտնում է Gazeta-ն:
«Հիվանդությունը տհաճ էր, հեշտ չէր ընթանում: Արդեն վերադարձել եմ ակտիվ կյանքիս, առողջությունս այժմ հրաշալի է։Ավելին, արդեն կան հակամարմիններ»,- ասել է Պեսկովը:
Նա նաեւ հավելել է, որ հասարակական վայրերում պահպանում է «դիմակաձեռնոցային» ռեժիմը
Պեսկովը տեղեկացրել է, որ իր մոտ նոր կորոնավիրուսի վարակը մայիսի 12-ին է հայտնաբերվել։ Պուտինի մամուլի քարտուղարի կինը՝ Տատյանա Նավկան, պատմել է, որ իր ամուսինը ապաքինվելուց հետո հիվանդանոցից մայիսի 25-ին է դուրս գրվել։
--0--ԱՀ