ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․ «Իշխանությունն ամեն օր մի նոր հիմարություն է անում: Ամեն օր մի նոր ցնդաբանություն:
ԱԺ նախագահը կարծում է, թե խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրություններն իրավական ակտեր, են և մեկը մյուսի հետևից այդ մամուլի հաղորդագրություններով ՍԴ դատավորներ է պաշտոնանկ անում, ՍԴ նախագահի պաշտոնակատար նշանակում:
Փաստորեն, երբ ես ԱԺ լրատվականի ղեկավարն էի, շատ միամիտ եմ եղել: Չեմ «ֆայմել» մամուլի մի հաղորդագրությամբ էլ ինձ վարչապետ նշանակեմ: Կամ լավ, գոնե ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ:
Կասկածներ ունեմ, որ Միրզոյան Արարատին այս ցնդաբանական խորհուրդը տվել է սահմանադրաՏգետ Վահագն Հովակիմյանը:
Երեկոյան այս թեմայով մանրամասն կխոսեմ»:
--00—ԼՄ