ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ո՞վ էր այս օրերին ԱԺ բերված ու տարված խայտաբղետ, հակասահմանադրական ու հակապետական նախագծերի հեղինակը:
Այսպես․
Բերված ու տարված նախագծերում աչք էր ծակում մի բառակապակցություն․ սահմանադրական դատարանի «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ»: Այս բառակապակցությունը հայկական իրականության մեջ ունի երեք աղբյուր:
1) ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցազրույցում է առաջին անգամ օգտագործում ,
2) ես հենց այդ հարցազրույցում օգտագործված այդ բառակապակցությունը անվանում եմ որևէ միտք չարտահայտող բառակույտ ,
3) Վահագն Հովակիմյանի անվամբ ԱԺ բերված օրենքների նախագծի հիմնավորումներում օգտագործվել է այդ բառակույտը
Եվ ուրեմն արդեն բացահայտված է այս հակապետական նախագծերի հեղինակը:
Ի դեպ, ես մոռացել էի արդեն որևէ միտք չարտահայտող այս բառակույտի մասին: Հիշեցրեց Գեղամ Մանուկյանն իր «Անկեղծ ասած» հաղորդաշարով »։