ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։
Խաղի հաշիվը բացեցին հյուրերը․ նշանակված 11 մետրանոցն իրացրեց սլովակ կիսապաշտպան Յուրայ Կուցկան։
Հանդիպման 43-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Երկրորդ խաղակեսում Մխիթարյանի փոխանցումից հետո ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն խփեց 2-րդ գոլը։
Մխիթարյանը փոխարինվեց 90-րդ րոպեին։
--0—ՄՀ