ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին խաղաղ է եղել, ամբողջ օրվա ընթացքում որևէ հրետակոծություն չի եղել բնակավայրերի ուղղությամբ։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Երեկ օրվա ընթացքում մենք ավարտել ենք բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ ջրագծերի վերականգնումը։ Բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց առօրյային», - հավելեց Հայկ Չոբանյանը։
--0--ԱՀ