ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Յակուբ Էյուբովի առանձին հանդիպում չի եղել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ երկու երկրների փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում ոչ պաշտոնական ֆորմատով հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը եւ Յագուբ Էյուբովը։
--00—ԻԴ