ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը թափուր էր, որն այսուհետ զբաղեցնելու է մեր փորձառու լրագրողներից մեկը՝ Լուսինե Ավանեսյանը, այսինքն՝ ինձ հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
«Լուսինե Ավանեսյանին ես հաջողություն եմ մաղթում իր գործում, իսկ ես շարունակելու եմ մնալ իմ զբաղեցրած պաշտոնում»,- նշեց նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին: Այդ մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
--00—ՄՀ