ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News
Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված յոթ հայերը, որ դիմել էին Ռուսաստանի հայերի միության թեժ գծին, առավոտյան ազատ են արձակվել: Այս մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից:
«Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ ադրբեջանական խմբերի հարձակմանը ենթարկված իրենց հայրենակիցների հուզական ներկա վիճակի վրա ազդող նորահայտ «հասարակական գործիչների» անպատասխանատու ելույթներին:
Այդ վայ-գործիչները ոչինչ չեն որոշում անգամ սեփական ընտանիքներում, սակայն հանուն ֆեյսբուքյան լայքերի անպատասխանատու կոչեր են անում ու հանդես են գալիս իրենց երկիրն ու ժողովրդին խայտառակող ուղիղ եթերներով՝ մեր համայնքն իրար խառնելով:
Զգոնություն: Հանգստություն: Եվ կապ ենք պահում միմյանց հետ»,- ասված է միության տարածած հաղորդագրության մեջ:
--00--ԱԹ