ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ԵԽԽՎ-ում իր ելույթի տեսագրությունը` կից նշելով.
«Այսօր ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց վերջին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ։ Բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները, ելույթ ունեցող միջազգային գործընկերները միանշանակ դատապարտեցին ադրբեջանական հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»:
--00--ԱՀ