ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Ստեփանակերտում հրաժեշտ տվեցին մարտի 5-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ոստիկանության ծառայողներ Արմեն Բաբայանին, Դավիթ Դանիելյանին և Արարատ Գասպարյանին։ Այս մասին գրում է Civilnet.am-ը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է ոստիկանության 3 ծառայող, 1 ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում:
--00—ՅՄ