ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 26, 24News
Հուլիսի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37,317 դեպք, որից 26 478-ը՝ առողջացած, 705-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157,152 թեստավորում:
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 321 նոր դեպք և 235 առողջացած։
Վերջին 1 օրում կորոնավիրուսից 5 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:
--0--ԱՀ