ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատրաստ է սպասել «Բարսելոնա» տեղափոխվելուն մինչև հաջորդ տարի: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, 22-ամյա ֆուտբոլիստը դեմ չի հիմա տեղափոխվել կատալոնյան ակումբ, բայց միլանցիները չեն ցանկանում զիջումների գնալ տրանսֆերային գումարի շուրջ, ինչը կատալոնացիների համար անընդունելի է կորոնավիրուսի համավարակի շրջանում:
Հաղորդվում է, որ «Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մարտինեսի հետ, քանի որ գործող պայմանագիրն ավարտվում է 2013 թվականին:
--0--ԿԿ