Իտալիայի դրոշակակիրը․ Ինտերը հաղթահարեց Ֆեյենորդի արգելքը և վաստակեց բարդագույն մրցակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

20250312_013948-750x375

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ դիմակայությունում երկրորդ անգամ պարտության մատնեց «Ֆեյենորդին» (2:1):

«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Մարկուս Թյուրամն ու Հական Չալհանօղլուն։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Յակուբ Մոդերը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հներիխ Մպիթարյանը ամբողջական հանդիպում անցկացրեց միլանյան գրանդի կազմում։

Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքով «Ինտերը» 4:1 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին» և վաստակեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Նշենք, որ «Ինտերը» քառորդ եզրափակիչում կհանդիպի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և 15-ին։

Աղբյուրը՝ Armsport.am:

 --00—ՅՄ