ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News
Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Յասսըդաղ շրջանում թուրքական ռազմաօդային ուժերի աջակցությամբ իրականացված օպերացիայի ընթացքում 2 քուրդ զինյալ է սպանվել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիիրթի նահանգային ժանդարմերիայի հրամանատարության և նահանգային ոստիկանության վարչության ուժայինների կողմից՝ «ներքին անվտանգության նկատառումներից ելնելով»։
Նշվում է, որ թուրք ուժայինները ոչնչացրել են նաև քուրդ զինյալների զենքերը:
Հարկ է նշել, որ նշյալ օպերացիան ուղղված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ։
--00--ԱԹ