ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ, իշխանությանը ո՛չ մտահոգում, ո՛չ էլ հուզում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադառնալով Քոչարյանի՝ օրերս ունեցած հարցազրույցին՝ Ռուբինյանն ասաց՝ այն, ինչով զբաղվում է Ռոբերտ Քոչարյանը, քաղաքականություն չէ: Ըստ Ռուբինյանի՝ ընդդիմադիր ուժերն առհասարակ՝ ԲՀԿ-ն, Քոչարյանը և այլք, որևէ կապ չունեն հասարակության ու հասարակական տրամադրությունների հետ:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 7 առաջարկներն էլ իրենց համար ընդունելի չեն՝ նշեց. «Ադրբեջանը ռազմատենչ, ապակառուցողական, փոխզիջումների չտրամադրված կողմ է, իսկ հուլիսյան մարտերը լավագույն գնահատականն են ոչ միայն Զինված ուժերի, այլև պետական կառավարման համակարգի: Ինչ վերաբերում է Զինուժին, ապա այն ոսկերչական ճշգրտությամբ կատարել է իր առջև դրված խնդիրը:
«Բանակը փշրեց միֆը, թե Ադրբեջանը ռազմական գերակայություն ունի»,-նշեց Ռուբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ