ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ թող ժողովուրդը որոշի՝ իշխանությունը դավաճա՞ն է, ազգակործա՞ն է, թե՞ հակառակը՝ պետք է մնա ու շարունակի պաշտոնավարել: 24News-ի հետ զրույցում նշում է՝ վերոնշյալ բոլոր հարցերի պատասխանը միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տալ, ինչին, կարծես, ընդդիմադիրների մեծ մասը դեմ է:
Խոսելով պատերազմի ժամանակ դավաճանություններից ու դավաճաններից՝ Ռուբինյանն ընդգծում է. «Դավաճաններ «նշանակելը» հեշտացնում է պարտության ու ցավի հետ համակերպվելը, դժվարեցնում՝ մտածելը։ Ու ավելի լավ կլինի, որ ոչ թե մեղավորներին, այլ մեղքը փնտրել՝ ներառյալ իմն ու երկրի ղեկավարներինը: Շուշիում, օրինակ, գուցե եղել է դավաճանություն, գուցե՝ ոչ, բայց օգտակար ճանապարհը բուն պատճառները վերլուծելն է, մեղքը գտնելը, ոչ թե մեղավորներին»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ