ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
«Հայաստանի նկատմամբ Թուրքիայի պլանները չեն փոխվել, դրանց մասին կան հրապարակումներ և փաստաթղթեր, բավական է նաև 44-օրյա պատերազմին մասնակցությունը։ Պարզ չէ, թե որն է Հայաստանի օրակարգը և որոնք են կարմիր գծերը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Թուրքիան բանակցությունների սեղանին շոշափում է Հայաստանի տրամադրվածությունը, և ընթացքում նախապայմաններն ավելանելու են, քանի որ գործ ունեն անողնաշար և ապաշնորհության մարմնացումների հետ: Ռուբինյանը որևէ բան չի որոշում, խոստումները վաղօրոք են տրվել, հիմա տեխնիկական դետալներն են ապահովվում»,- ավելացրեց պատգամավորը:
Խոսելով Թուրքիայի հետ սահմանների բացման և տնտեսական հնարավորությունների մասին՝ Վարդանյանը նկատեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը իշխանական որոշ մարդկանց կտա թռիչքների, մաքսակետերի հնարավորություն, իսկ քաղաքացուն ոչինչ չի տա, նաև պետք է պատրաստ լինենք, որ Երևանում տեսնելու ենք թուրքական սրճարաններ:
Մանրամասները՝ տեսանյութում։