ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կյանքում «դեժավյու» է։ Նա 2015թ-ին փողոցային պայքար սկսելու ու իշխանափոխություն անելու մասին կոչեր հնչեցրեց, սակայն այդ կոչերն ավարտվեցին քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությամբ։
Տեղի ունեցածից 5 տարի հետո՝ նոր իշխանության օրոք, Ծառուկյանը կրկին քննադատության խոսք հնչեցրեց ու հայտարարեց․«Կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի»։
Այս հայտարարությանը հաջորդեցին ԱԱԾ-ի կողմից Ծառուկյանի տան խուզարկությունն ու նրան պատկանող խաղատանը լիցենզիայից զրկելը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գևորգյան
--0--ԿԿ