ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Հուլիսի 7-ին կառավարությունը դրական եզրակացություն էր տվել Հիսուս Քրիոստոսի արձանը տեղադրելու՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը։
Նախատեսված է, որ արձանը կտեղադրվի Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա։ Մայր Աթոռը սակայն դեմ է արտահայտվել տեղադրմանը։
24News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են վերաբերվում Քրիստոսի արձանի տեղադրմանը։
«Դե թող ժողովուրդը որոշի», - ասել է քաղաքացիները մեկը։ «Լավ եմ վերաբերվում, որովհետև Հիսուսի արձանը շատ երկրներում կա, մեզ մոտ չկա։ Ինչքան լավ կլինի, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, մենք էլ ունենանք», - ասել է մեկ ուրիշը։
Մանրամասները՝ տեսանյութում