ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Twitter միկրոբլոգում ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անունով բացվել է կեղծ էջ, որը տարածում է կեղծ տեղեկություններ։ Ջալալ Հարությունյանը թվիթերում չունի միկրոբլոգ։ Այդ մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Թեմայի վերաբերյալ գրառում է արել նաև «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Արցախի ՊԲ հրամանատարի անունով թվիթերի կեղծ էջ է ստեղծվել, ակտիվ ռիփորթում ենք»,-գրել է Մովսիսյանը և տեղադրել ֆեյք էջը:
--00—ԼՄ