ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու Յորքի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Իսպանիան ներկայացնող Պաբլո Կարենյո-Բուստայի հետ և երկու սեթից հետո 7:6 (10:8), 6:1 հաշվով պարտության մատնեց նրան։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Ռիշար Գասկե-Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ զույգի հաղթողն է:
Նախապես այս մրցաշարը պետք է անցկացվեր ամերիկյան Ցինցինատի քաղաքում, սակայյն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն անցկացվում է Նյու Յորքում:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
-- 00—ՄՀ