ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում հաղթել է չեխ Իրժի Լեգեչկային՝ 6:3, 7:6 (7:2), 6:4: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Ցիցիպասը կխաղա Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի հետ։
Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովն այսօր Սեբաստիան Կորդային հաղթելուց հետո դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Խաչանովն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ, առաջինը նախորդ տարի կայացած ԱՄՆ բաց առաջնությունում էր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ