ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Աշխարհի 17-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մադրիդում (Իսպանիա) ընթացող գրունտային Մասթերս մրցաշարի երրորդ շրջան։ Երկրորդ շրջանի խաղում Ռուսաստանը ներկայացնող մարզիկը երեք սեթում 3:6, 6:3, 7:5 հաշվով առավելության է հասել աշխարհի 87-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ։
Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 26 րոպե։
1/8 եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Նիկոլաս Հարի (Չիլի, 23) և Ֆլավիո Կոբոլլի (Իտալիա, 64) զույգի հաղթողի հետ։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ