ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Սեպտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմանում Երևանի բնակիչ, 30-ամյա Գևորգ Դ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Գևորգ Դ.-ն Փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել մեքենայից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխված Գևորգ Դ.-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնում։
--00—ԼՄ