ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Գիշերն Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակվել են ընթանալ մարտեր։ Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական ուժերն անցել են լայնածավալ հարձակման։ Հակառակորդը կիրառում է բազում միջոցներ՝ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի։ Մեր ԶՈՒ-երը հերոսաբար դիմակայում են։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ունենք զոհեր։ Կորուստներ ունի նաև հակառակորդը։ Օրվա ընթացքում զոհերի վերաբերյալ տեղեկատվություն կհաղորդենք»,- ասաց նա։
--00—ՄՀ