ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ռուսթավի 2» ՀԸ -ի «Գիշերային սուրհանդակ»-ին հարցազրույց է տվել, որի շրջանակում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական զինված հակամարտությանը:
Ըստ նախագահի՝ հետագա զոհերից խուսափելու համար կարևոր է զինադադարի հասնելը, նա նաև հայտարարել է, որ այդ մտադրությամբ պատրաստ է հեռախոսազրույցներ ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հետ:
«Ժամանակն է, որ երկու նախագահների հետ զրույցներ լինեն: Այն նախատեսվում է առաջիկա օրերին: Այստեղ մենք չունենք ընտրություն: Շատ կարևոր է, որ պահենք այն, ինչն ամենակարևորն է այս տարածաշրջանի համար:
Վրաստանը չեզոք է և կմնա այդպիսին իր երկու հարևանների նկատմամբ: Մեր երեք երկրների տնտեսությունը, զարգացումն ու անկախությունը կախված է խաղաղությունից և կայունությունից...
Այսօր երկու կողմերն էլ խոսել են Մինսկի խմբի գործարկման օգտին: Կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք դրան: Պատրաստ ենք այն ամենին, ինչը նրանց համար ընդունելի է», – ասել է նախագահ Զուրաբիշվիլին:
--00—ԼՄ