ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից հազարավոր զինյալներ: Նարիշկինը նշել է, որ ռազմական գործողություններին մասնակցում են արգելված կազմակերպությունների վարձկաններ:
Նրա խոսքով՝ Ղարաբաղում կռվում են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալներ: Նարիշկինը վստահ է, որ Ղարաբաղը կարող է դառնալ նոր ցատկահարթակ ահաբեկչական խմբավորումների համար, վտանգ կա, որ այնտեղից զինյալները կարող են տեղափոխվել ՌԴ տարածք:
--00--ԱԹ