ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Screenshot_5

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆի հետ։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ նշելով, որ վերջիններս պայմանավորվել են պահպանել կանոնավոր շփումները։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու հատուկ ծառայությունների փոխգործակցությունը ընդհանուր հետաքրքրության և ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղություններով:

 --00—ՅՄ