ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: ՌԴ նախագահն իր մտահոգությունն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մերձավորարևելյան տարածաշրջանից ժամանած զինյալների մասնակցության առթիվ:
Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ հետ զրույցում հույս է հայտնել, որ Թուրքիան կառուցողական ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի հարցում:
Երկու նախագահները կողմ են արտահայտվել ԼՂ հարցով քաղաքական գործընթացի ակտիվացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների հիման վրա:
--00--ԱԹ