ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ձեռք բերված համաձայնությունից հետո ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ռուդենկոն և Կլաարը մտահոգություն են հայտնել հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների և զոհերի թվի աճի հետ կապված, կողմերը վերահաստատել են Մոսկովյան հայտարարության բոլոր դրույթները խստորեն կատարելու հրամայականը: Շեշտվում է, որ խոսքը առաջին հերթին կրակի անհապաղ դադարեցման, հրադադարի խախտման դեպքերի վերահսկման ամուր մեխանիզմների մշակման և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մշակած սկզբունքների հիման վրա սուբստանտիվ բանակցությունների ակտիվացման դրույթների մասին է:
--00--ԱԹ