ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարարությանը:
Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելը: Նրանք վերահաստատել են Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնության բոլոր դրույթների իրականացման անհրաժեշտությունը:
--00--ԱԹ