ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, Լավրովն ընդգծել է այս հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է Չավուշօղլուն:
Լավրովը և Չավուշօղլուն Հեռախոսազրույցի ընթացքում փաստել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ահաբեկիչների ներգրավվման անթույլատրելիությունը.
--00--ԱԹ