ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Հոկտեմբերի 1-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շարունակվող զինված առճակատման կապակցությամբ: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին:
Նրանք ընդգծել են Ղարաբաղյան հակամարտությունում ոչ օրինական զինված ուժերի ներգրավվման անթույլատրելիությունը, նշել են Երևանին ու Բաքվին քաղաքական-դիվանագիտական օժանդակություն տրամադրելու համատեքստում խիստ կշռադատված քայլերի անհրաժեշտությունը:
Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հետ զրույցի ժամանակ նրա ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Երկու երկրների ԱԳ նախարարները վերահաստատել են ԼՂ հակամարտությունը հնարավորինս արագ խաղաղ բանակցային փուլ վերադարձնելու նպատակով Ռուսաստանի ու Թուրքիայի գործողությունների կոորդինացման պատրաստակամությունը:
--00--ԱԹ