ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել` թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որ ստեղծվել է Մոսկվայում եռակողմ բանակցությունների արդյունքում:
Նշվել է հոկտեմբերի 10-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների կատարման խիստ անհրաժեշտությունը:
Ռուսական կողմը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը` հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:
--00--ԱԹ