ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուժգնությամբ։ Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը։
«Սկզբում հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ նույն ժամանակ հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակվողական գործողություններ ծավալել:
«Մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնեկով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև, ինչպես տեսանյութում մենք հրապարակեցինք, մեծաքանակ զինամթերք»,- հավելեց նա։
--00--ԱՀ