ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Այս պատերազմը երկրորդ 15-թիվն է։ Թուրքը մեր մահն է ուզում։ Սա մեր վերջին պատերազմն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ այսօր ամենավտանգավորն ինքնաթիռներն են։
«Հիմա մարտավարությունը փոխել են, թիկունքն են ռմբակոծում։ Առաջ գալու 2 փորձ է եղել։ Ամեն րոպե սպասում ենք, որ այս կողմից կսկսենք հարձակվել։ Սպասվում ենք, որ հարավի հաջողությունը կունենանք։ Պատրաստվում ենք երկարատև պատերազմի։ Ծարագրել են, որ դեռ երկար պետք է կռվեն։ Չեմ տեսնում զինադադարը։ Մենք կռվում ենք մինչև զինադադար կամ հաղթանակ։ Ձգվել է իրենց ճակատային գիծը։ Արաքսի ափով են առաջ գալիս, և հանդիպում են դժվարություների։ Մենք սկսել ենք պարտիզանական պատերազմը։ Դա արդունք տվեց։ Դրանց կամաց-կամաց ջարդելու ենք, ընենց չի որ ուրախացած գալիս են առաջ»,- ասել է նա։
--0--ԿԿ