ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
«Սահմանային զարգացումներ չեն լինի, բայց սահմանային միջադեպերը շարունակվելու են տարբեր տեղերում, մինչև սահմանազատման աշխատանքներն իրականացվեն»,- այս մասին 24News-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով երեկ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում՝ ադրբեջանցիների ներխուժման հանգամանքին:
«Ծառայողական քննություն է ընթանում, թե ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիերը 400 հոգով եկել են մեր հենակետի վրա, հանել են այն և իրենք էլ հիմա այնտեղ չեն: 400 հոգով մի հենակետի վրա են դուրս եկել, 15 հոգով ի՞նչ պիտի անեն, դուրս են եկել բանակցությունների միջոցով հարցը լուծել մինչև սահմանագծում և սահմանազատում իրականացվի»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։