ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Նա նշել է՝ յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի, և այստեղ հեշտ որոշումներ չկան. շատ բարդ հանգույց է:
Պուտինը նշել է, որ երբ սկսվեց ղարաբաղյան առաջին հակամարտությունը, Խորհրդային Միության ղեկավարությունը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, երբ առկա է երկու կողմերի ՝ շահերի հավասարակշռություն»,- ասել է նա:
ՌԴ նախագահի խոսքով՝ ԼՂ կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
--00--ԱԹ