ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար պատարագ է մատուցվել: «AnalitikaUA.net»-ին հայր Կարապետ Ղարիբյանը հայտնել է, որ պատարագներն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ:
Խաղաղության համար պատարագներն անցկացվում են տաճարների վանահայրերի կողմից: Եկեղեցական արարողություններին մասնակցում են հայկական համայնքների ներկայացուցիչները: Հայերն աղոթում են խաղաղության, ռազմական հակամարտության շուտափույթ կարգավորման և Արցախում խաղաղության համար:
--00—ՄՀ