ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Կորոնավիրուսի տարածման դեմ անցկացվող միջոցառումների շրջանակում Մարտի 22-ին պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի անցկացրած կիրակնօրյա պատարագը առցանց տարբերակով հեռարձակվել է ֆեյսբուքում: Հավատացյալները հեռակա կարգով բաց չեն թողել պատարագին իրենց մասնակցությունը:
«Ելնելով ստեղծված իրավիճակից` մենք պետք է ինչ-որ բան անեինք, և ընտրեցինք այսօրվա տեխնոլոգիաները, ու սոցիալական մեդիայի միջոցով կապ հաստատեցինք ձեզ հետ: Մեր միջոցառումներին և քարոզներին կարող եք հետևել տնից: Դուք չեք կարող եկեղեցի գալ, և մենք որոշել ենք եկեղեցին բերել ձեր տուն»,- համայնքին ուղղված իր խոսքում ասել է Պոլսո Հայոց պատրիարքը:
Նշենք, որ Թուրքիայում կա կորոնավիրուսով վարակվածների 1236 դեպք, որից 30-ը մահվան ելքով: