ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն այսօր կրկին հնչեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության կոչն՝ ուղղված Ադրբեջանին ու Հայաստանին: Իրանը կոչ է անում «վերջ դնել թշնամանքին, հայտարարել հրադադար և անցնել բանակցություններին՝ իբրև այս մարդասիրական ճգնաժամից միակ ելք»:
Այսօր ունեցած ճեպազրույցի ժամանակ Հաթիբզադեն վստահեցրել է, որ Իրանն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները՝ երկու հարևան պետությունների միջև զինված հակամարտության կարգավորման համար: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանն այլևս չի կարող հանդուրժել հակամարտություններ կամ զինված ագրեսիա:
--00--ԱԹ